Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

19
Սերգեյ Լավրով

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը երկուշաբթի հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։

«Նախարարները մանրակրկիտ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների կարեւորությունը` համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության»:

Լավրովը զրույցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է նաեւ, որ Նավալնու գործը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են: