ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է.
«Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է՝ ապօրինի հավաքների կազմակերպում։
Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ, եւ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ քննչական կոմիտեն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգն ու Առուշը արագ կհասնի Սյունիք՝ մեր հայրենիքը ներքին ու արտաքին թուրքից պաշտպանելու համար»։











