Քաղավիացիան հաստատում է. Հայաստանի նկատմամբ հստակ գործողություններ կլինեն ԱՄՆ կողմից

134
Ինքնաթիռ

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղավիացիան հաստատում է.

1. տեղեկությունը ճիշտ է,
2. օդանավը հնարավոր է, որ առևանգել են բայց կոմիտեն տեղյակ չէ,
3. Համապատասխան երկրի հետ աշխատում են, ընդ որում իրականացվում է քննություն:
Հետևանքները.
Հայաստանի նկատմամբ հստակ գործողություններ ԱՄՆ կողմից, չի բացառվում նաև սանկցիաներ:

Ինչպես խուսափել.
1. Ինքնաթիռը վերադարձնել,
2. պատասխանատուներին պատժել,
և ընդհանրապես չխառնվել գերտերությունների առճակատումներին, պահպանել նեյտրալություն, մանավանդ, երբ երկուսն էլ բարեկամ են»։

Հիշեցնենք, որ հայկական օդանավի առեւանգման մասին գրառում էր արել վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա գրել էր. «Հայկական օդանավի առեւանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում»։ Վերջինս էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Ինչպես նաև Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: