ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց

5
ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունը իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման:

Դեսպանությունը նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից: