Քանի աշխատակից կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

34
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակի ու հաստիքացուցակի վերաբերյալ, որի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովը կունենա 40 հաստիք, որոնցից 6-ը՝ հանձնաժողովի անդամների օգնականների և նախագահի օգնականների հաստիքները, կլինեն հայեցողական:

Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ՝ իրենց օգնականներով, Հայտարարագրերի վերլուծության վարչություն, վարույթների և իրավական ապահովման վարչություն, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն, կթրական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիտորինգի վարչություն, մեթոդական աջակցության վարչություն: