Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են իշխանության և ԲՀԿ-ի միջև

9
Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումից հետո քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են իշխանության և ԲՀԿ-ի միջև։
Նա պատասխանեց, որ քաղաքական պայմանավորվածություններ որևէ ուժի հետ չկան:
 
Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ քննարկմանը, Մակունցն ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ մարմին է, և այն որոշումներն ու եզրակացությունները, որոնք իրենք տալիս են, անցնում է որոշակի ընթացակարգով, իսկ դրան էլ հետևում է առանձին ընթացակարգ, որով բոլորս պետք է շարժվենք»: