Փխրուն է խաղաղությունը. ցանկացած պահի կարող է նման բան լինել. Մարուքյանը՝ ԱԽ նիստի մասին

45
Էդմոն Մարուքյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի է հրավիրել, որի ավարտից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշակի մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով, որ Արցախում այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական և ադրբեջանական կողմերի միջև:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այս բախմամբ խախտվել է եռակողմ պայմանագրի առաջին կետը: Փաստաթղթում գրված է, որ կողմերը մնում են այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի կնքման ժամանակ, և հայկական կողմը մնացել է այդ տարարծքներում ու տիրապետել դրանց, մինչդեռ ադրբեջանական կողմը հաձակման է անցել:

«Իրականություն այն է, որ էդ տարածքները եղել են մեր հսկողության տակ, հիմա իրենք փորձել են դա ևս իրենց տիրապետության տակ վերցնել: Բայց մյուս մեծ պրոբլեմն էն է եղել, որ էդ տարածքում չեն եղել ռուս խաղաղապահներ: Հիմա արդեն կան, մոտեցել են: Երկու գյուղի մասին է խոսակցությունը. մի գյուղը իրենց տիրապետության տակ է, մյուսը՝ կիսապ-պռատ»,-ասել է Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ թեև այս պահին ամեն ինչ հանդարտ է, բայց եթե խաղաղության պայմաններում նման վիճարկելի հանգամանքներ ունենք, նշանակում է՝ խաղաղությունը փխրուն է, և ցանկացած պահի կարող է նման բան լինել:

Մարուքյանը նաև ասել է, որ տվյալ ունի՝ հայկական կողմը «կոնկրետ կռիվ է տվել» տարածքների համար, և որ հակառակորդի կողմից գործողության մասնակցել են ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, այլև՝ թուրքական:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կառավարության հրաժարականի հարց չի քննարկեվել, տեղեկացրել է ԼՀԿ ղեկավարը: