Պուտինը որոշել է երկարաձգել բարձրագույն սպայակազմի ծառայության ժամկետը

94
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է զինվորական ծառայության մեջ գտնվող մարշալների, գեներալների եւ ծովակալների ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ յոթանասուն տարեկանը։ Այս մասին տեղեկանում ենք Դումայի կայքում հրապարակված օրինագծի տեքստից։ Ներկայումս գործող օրենսդրությամբ, թոշակի անցնելու ժամկետը 65 տարեկանն է։

Նշվում է, որ 65 տարեկանին հասած բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները կարող են նոր պայմանագիր կնքել, մինչեւ յոթանասուն տարեկան դառնալն ընկած ժամանակահատվածի համար։ Առանձին դեպքերում էլ, հաշվի առնելով փորձառությունն ու բարձր մասնագիտական որակները, թոշակի տարիքի հասնելուց հետո էլ հնարավորություն է ստեղծվում երկարաձգել որոշակի ժամանակով, ըստ ՌԴ նախագահի հայեցողության։