Նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուղերձների մասին, որոնք կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին նշել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն:
«Բնականաբար, (Պուտինին) զեկուցվել է բոլոր ուղերձների մասին: Հուզական ֆոնը հասկանալի է»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում հրադադարի հաստատմանը եւ բանակցությունների վերսկսմանը:
«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ավելի ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:














