Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի նախկին նախագահներին ու նրանց ընտանիքների անդամներին երաշխիքներ տալու մասին օրենքը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Օրենքի համաձայն՝ լիազորություններն ավարտած նախագահը չի կարող քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ինչպես նաև ձերբակալվել, կալանավորվել, խուզարկվել, հարցաքննվել:
Նախկին նախագահի անձեռնմխելիությունը տարածվում է նրա կացարանի ու ծառայողական շինությունների, տրանսպորտային միջոցների, կապի միջոցների, փաստաթղթերի, ուղեբեռի, նամակագրության վրա:
ՌԴ պաշտոնավարումն ավարտած նախագահը կարող է անձեռնմխմելիությունից զրկվել Դաշնային ժողովի կողմից՝ հիմնվելով պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործությունների մասին Դումայի առաջադրած մեղադրանքի վրա: Մեղադրանքը պետք է հաստատվի ՌԴ Գերագւոյն դատարանի ու Սահմանադրական դատարանի եզրակացություններով:














