Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

9
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախօրեին կայացած նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, իր շնորհավորական ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն բոլոր ոլորտներում, կխորացվի համագործակցությունը միութենական պետության շրջանակում, կամրապնդվեն ԱՊՀ և ԵԱՏՄ գծով ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև ՀԱԿՊ-ի շրջանակում ռազմաքաղաքական կապերը:

«Դա, անշուշտ, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,-նշել է Պուտինը: