Պուտինը պատասխանել է Մակրոնի՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու մեղադրանքներին

326

Ռուսաստանը միշտ էլ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն՝ այդ թվում ղարաբաղյան հիմնախնդիրը:

Այդ մասին այսօր Աստանայում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օրեր առաջ արած հայտարարությանը: Մակրոնի խոսքերը Պուտինը որակել է անընդունելի և ոչ կոռեկտ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու, Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու մեջ: