Պուտինը, Փաշինյանը և Ալիևը ոչ ֆորմալ զրույց կունենան

40

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

Նա նշեց, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չենք նախատեսել, սակայն կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։