Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հարցը

32
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրակրկիտ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները: