ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկվել է իրավիճակն Արցախում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրացման գործնական ասպեկտները»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։











