Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

12
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխմանը և ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին: Ընդգծվել է կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
 
Կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով: