Պուտինը ԼՂ-ում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

25
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պուտինը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է տարվա կտրվածքով երկու անգամից ոչ պակաս իրականացնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների ռոտացիա: