Պուտինը ԼՂ հարցում առանցքային դերակատարում է ունեցել

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային էր, կարգավորմանը նախորդել էր ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Նրա դերը կարևոր էր», – ասել է Կրեմլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը «նստել է հեռախոսների վրա», զրույցներ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա տևել է մեկից ավելի օրեր», – ավելացրել է Պեսկովը: