Պուտինը Լուկաշենկոյին խոստացել է ՀԱՊԿ միջոցով հարթել երկրում ստեղծված իրավիճակը

9

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ տեղի է ունեցել նոր հեռախոսազրույց։  

Ինչպես հայտնում է RIA Novosti  լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վերահաստատել է, որ պատրաստ է օգնել Բելառուսին ստեղծված խնդիրները հարթեցնել ՀԱՊԿ միջոցով, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Հիշեցնենք, որ ըստ Լուկաշենկոյի, երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հավաստիացրել էր, որ կաջակցի Բելառուսին, առաջին իսկ խնդրանքի դեպքում։