Պուտինը խոսել է 2024-ին իր հնարավոր առաջադրման մասին

123
Վլադիմիր Պուտին
«Ռուսաստանն է կանչում» («Россия зовет») ներդրումային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են` ծրագրո՞ւմ է արդյոք հերթական նախագահական ժամկետի համար դնել թեկնածությունը և ի՞նչ նպատակների կցանկանար հասնել հանուն Ռուսաստանի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ», – պատասխանել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ինքն իսկապես կարող է 2024 թվականին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։
«Ֆոկուսն այն է, որ Սահմանադրության համաձայն` ես նոր ժամկետի համար թեկնածությունս դնելու իրավունք ունեմ։ Բայց կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս ինձ համար չեմ որոշել», – նշել է Պուտինը։