ՌԴ նախագահ Վլադիմիկր Պուտինն առաջին անգամ խոսել է Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի մասին։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններից և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը որքան հնարավոր է շուտ։
ՌԴ նախագահի խոսքով, մարդիկ են զոհվում, Մոսկվան հույս ունի, որ հակամարտությունը կավարտվի առաջիկայում։
Պուտինը նաև վերահաստատել է այն, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել Հայաստանի առջև ունեցած իր պարտավորությունները` շեշտելով, որ մշտապես կապի մեջ է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։













