Պուտինը հրադարարի կոչ է արել` գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար

15
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության: