Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի մարտավարությունն իրեն լիովին արդարացրել է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում:
Պուտինը պատմել է, որ Կրեմլն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել ստորաբաժանումները Դոնբասից։
«Առաջին անգամ եմ ուզում ասել. հատուկ գործողության հենց սկզբում, արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է»,- ընդգծել է Պուտինը:














