Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում, մեծ հաշվով, դեռ ոչինչ չեն էլ սկսել

176
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ «լուրջ ոչինչ չի սկսել» Ուկրաինայում։

«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք իրականում դեռ ոչինչ չենք սկսել»,- ասել է նա հինգշաբթի օրը Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Պուտինը նաև հայտարարել է, որ իրենք դեմ չեմ խաղաղ բանակցություններին, բայց որքան երկար շարունակվի, այնքան ավելի բարդ կլինի ուկրաինացիների համար իր հետ բանակցելը։