Պուտինը հայտարարել է, որ Իրանի նախագահը կայցելի Ռուսաստան

51

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Խոսելով իրանական պրոբլեմի մասին, ես հույս ունեմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից եւ հաջորդ տարվա սկզբին նա կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտին՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։