Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի և տնտեսական հարցերի վերաբերյալ:
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այնուամենայնիվ, միշտ շատ հարցեր կան», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ներդրումային ծրագրերը շարունակվում են։
«Մենք շարունակում ենք միասին ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։ Ադրբեջանի մեր գործընկերների հետ եռակողմ ձևաչափով։ Հարցերը շատ են»,- ասել է Պուտինը։











