Պուտին-Ալիև բանակցությունների ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման ծրագրի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք ձեռքբերման մասին։
«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից,- ասել է նա՝ հավելելով,- Տարածաշրջանում կյանքը աստիճանաբար բարելավվում է. ավելի քան 50 հազար փախստական վերադարձել է իրենց տները, տնտեսությունը վերականգնվում է, խաղաղապահներն աշխատում են»։











