Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ նախաձեռնել է Փաշինյանը

53
Նիկոլ Փաշինյան

Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այլ մանրամասներ չկան։

Ի տարբերություն Կրեմլի կայքի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը երկարաշունչ հայտարարություն է տարածել, ըստ որի՝

Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:

Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:

Թե այս նշված կետերից, որի մասին են իրապես խոսել կողմերը, հայտնի չէ։