Պուտինն Էրդողանին հայտնել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին

24
Պուտին-Էրդողան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հայտնել է Էրդողանին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Պուտինին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ու կողմ է արտահայտվել ՌԴ-ի ու Թուրքիայի գործողությունների համակարգման օգտին։