Պուտինը ԵԽ ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը

48

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հակամարտությունը:

Քննարկման առարկա են եղել նաև իրավիճակը Բելառուսում, Լիբիայում, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարը: