Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

8
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը վերաբերող հարցեր՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման… Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը», – ասաց Պեսկովը:

Նրա խոսքով՝ «հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»:

Մասնակիցները նաև խոսել են Ռուսաստանի ներքին օրակարգի արդի հարցերի շուրջ: