Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս անձնական հանդիպում կունենան, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց և մոտ ժամանակներս պատրաստվում են նոր անձնական հանդիպում ունենալ», – ասել է Մատվիենկոն:











