Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը

68

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։