Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի հարցը

34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Մանրակրկիտ քննարկվել է միջազգային գործերում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Վլադիմիր Պուտինը համառոտ տեղեկություններ է հաղորդել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման առաջընթացի մասին, որոնք թվագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտությանը ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրները լուծելու գործում:

Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝  համակարգելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: