Պուտինն ու Լուկաշենկոն զրուցել են Բելառուսում տիրող իրավիճակի մասին

13
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ պետք է կապվի Պուտինի հետ, քանի որ վտանգը սպառնում է նաև Ռուսաստանին։