Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (հակակորոնովիրուսային միջոցների պատճառով)։ Առաջիկայում պետք է հետևեն պաշտոնական հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները:
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանի քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Արցախի իրավիճակը և անվտանգության հարցերը:
Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզների մոտ Առաջին ալիքում հյուրընկալվելը։
Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը նախագահի կառավարման համակարգում՝ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) Քոչարյանին պատահական չի հրավիրել իր մոտ։
Թե որքանով ակնառու դա կանդրադառնա Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա անմիջապես Հայաստանում՝ մենք, հավանաբար, կտեսնենք առաջիկայում»,- գրում է @wargonzo նախագիծը իր Տելեգրաի ալիքում:











