Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարբաղյան հարցը

72
Պուտին-Էրդողան

Տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։ Ի թիվս երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի, կողմերն անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան խնդրին։

Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն, «առաջարկվել է քննարկել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում։ Նկատի է առնվում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների կոորդինացիան՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման։ Գոհունակությամբ է արձանագրվել, որ սկսել է գործել հրադադարի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը»։