Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը․ Թուրքիայի նախագահը խոսել է Հայաստանին համոզելու մասին

3
Պուտին-Էրդողան

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հարցը։

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը հայտնել է Պուտինին, որ Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Պուտինն իր հերթին Էրդողանին է փոխանցել, որ ինքը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Հիմնական շեշտը դրվել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելու վրա։

Այս շփումները կենտրոնացած էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելու վրա:

Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը: