Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել

158

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։

«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Կողմերը քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Իր հերթին Թուրքիայի նախագահն, ընդգծելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հանդես է եկել ջանքերի հետագա միավորման օգտին, այդ թվում` հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ: