Պուտինն ու Բայդենը կքննարկեն Արցախի հարցը․ Ուշակով

31

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդնեը հունիսի 16-ին Ժնեւում սպասվող հանդիպման ժամանակ կանդրադառնան կորոնավիրուսի դեմ պայքարին, կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում եւ Արցախում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ Ուշակովի, առանձին քննարկվելու է արցախյան իրադրությունը։ Անդրադարձ է լինելու նաեւ ներուկրաինական խնդիրներին, Բելառուսի հետ կապված խնդիրներին։

Ուշակովը նշել է, որ օրակարգային հարցերը, որոնք համաձայնեցված են Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բավական լայն են եւ ըստ էության անդրադարձներ արվելու են կլիմայից ու Արկտիկայից մինչեւ Լեռնային Ղարաբաղյան իրադրույուն ընդգրկող պրոբլեմատիկային։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նկատել է, որ չի բացառվում, որ խոսվեն թեմաներ, որոնք համաձայնեցված չեն օրակարգով։