Պուտինն ու Ալիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպումը

68

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասի վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ապրիլի վեցին Բրյուսելում ունեցած հանդիպմանը։

Միշելը նշել է, որ Ալիևը և Փաշինյանը ձգտում են արագ առաջ ընթանել դեպի երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Կրեմլի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Պուտինն ու Միշելը վերահաստատել են, որ սկզբունքորեն կարեւոր է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված եռակողմ երեք հայտարարությունների հետեւողական կյանքի կոչվումը։ Պուտինը իր հերթին ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի, եւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մշակման ուղղություններով։