Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

0
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։

Պուտինը նշել է, որ պատերազմական բոլոր գործողությունները դադարեցված են, իրավիճակը կայուն է եւ ռուս խաղաղապահներն էլ կատարում են իրենց աշխատանքը:

«Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։