Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում․ РИА Новости

146

Վլադիմիրի Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սպասվում է նոյեմբերի 8-ին կամ 9-ին Մոսկվայում։ Այս մասին հաղորդում են РИА Новости-ի աղբյուրները։

«Նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։ Մասնավորապես առաջին փաստաթուղթը վերաբերելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Սա բարդ գործընթաց է և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն խնդիրը լուծելու համար։ Նախատեսվում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հայտարարության ստորագրում, որն ընդունվել էր նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- հայտնում է լրատվամիջոցը։