РБК-ն, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, գրել է, որ աուդիտին կմասնակցեն Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերը, Կենտրոնական ենթակայության առանձին կազմավորումները, Օդադեսանտային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի հետևակները։
Կանցկացվի 56 մարտավարական վարժանք: Գործընթացում կներգրավվի 35 զորակայան և մարզադաշտ, Սև և Կասպից ծովերի 17 զորակայան: «Ընդհանուր առմամբ, անակնկալ ստուգման գործընթացում ներգրավված է 149 755 մարդ, 26 820 միավոր զենք և ռազմական տեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ»,-հայտարարել է Շոյգուն: Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները վերահսկիչ միջոցառումների ընթացքում զինծառայողների առողջությունը պահպանելու համար:
Շոյգուն շեշտել է, որ ստուգման ընթացքում կգնահատվի Ռուսաստանի հարավ-արևմուտքում անվտանգության ապահովման բանակի հնարավորությունը, քանի որ այնտեղ «պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ»:
Զորավարժությունների ընթացքում հրամանատարությունը կգնահատի ԶՈՒ պատրաստությունը «Կովկաս 2020» զորավարժություններին: «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերին:














