Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է 3 ժամ

119

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ բանակցությւոնները տևել են երեք ժամ:

Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։