Պետք է արձանագրենք, որ պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում շատ մեծ չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ես չեմ ուզում, որ սա դիտարկվի որպես հավանական այլ թեկնածուների նսեմացում, որոնք կան: Այո, որակյալ պրոֆեսիոնալների, որոնք ցանկանում են համալրել պետական ծառայության համակարգը, այդքան մեծ չէ։ Դա պայմանավորված է եւ աշխատավարձով, եւ սոցիալական երաշխիքներով: Շատ դեպքերում հանրային ծառայությունը ոչ հրապուրիչ է»,-ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ այդ խնդրի ուղղությամբ կառավարությունն ու ԱԺ-ն շատ ակտիվ աշխատում են։











