Փրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին

6

Այսօր ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից եւ մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։