Պրահայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմի աղբյուրների համաձայն՝ կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հաղորդվում է, որ Էրդողանը Փաշինյանի կառաջարկի, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կայանան Երևանում և Անկարայում՝ երրորդ երկրների փոխարեն, ինչպես նաև կխոսեն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ։












