Պոզները՝ Քոչարյանի կողմից վճարվելու մասին

91

Ռուս լրագրող Վլադիմիր Պոզները հայկական մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է այն զրույցներին, թե իբր Ռոբերտ Քոչարյանն իրեն գումար է վճարել հարցազրույցի համար․

«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել դա։ Ես ուրախ կլինեի, եթե նա ինձ վճարեր, բայց, ցավոք, եթե ինչ-որ մեկին էլ վճարել է, ապա ոչ ինձ։ Անհնար է գումար վճարելով իմ հաղորդմանը մասնակցել։ Դա իմ ծրագիրն է, ես դա անում եմ, իսկ Առաջին ալիքը գնում է ինձանից»,- ասել է Պոզները Սանկտ Պետերբուրգի «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային մեդիա-ֆորումի կուլիսներում։