Փորձել են խոցել հայկական կողմի հետախուզական ԱԹՍ-ն, որը չի ստացվել։ Այս մասին գրում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը.
«ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ անցնող գիշեր հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (1-ական անգամ)։
Նշված զինատեսակները նախատեսված են օդային թիրախները խոցելու համար, ինչը նշանակում է, որ փորձել են խոցել հայկական կողմի հետախուզական ԱԹՍ-ն, որը չի ստացվել:
Պետք է նկատել նաև, որ ադրբեջանական կողմը երեկ տեղեկություն էր տարածել, թե իբր խոցել է մեր ԱԹՍ-ն, որն արդեն իսկ փաստերով հերքվել էր։ Ստացվում է՝ հայկական կողմն ակտիվ տեխնիկական հետախուզություն է իրականացնում»:











